Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Հովհաննես Սպարտակի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Ալաշկերտ բնակավայրի 5-րդ փողոց 7 բնակելի տան հասցեում գտնվող Հովհաննես Սպարտակի Հարությունյանին /ծնված 27․01․1973թ․/ սեփականության իրավունքով պատկանող /04-088-0034-0015/ կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված 80,7 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը համաձայն «Արայիկ Մելքոնյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի՝ 04092025-04-0039։
2. Օժանդակ շինություն՝ 80,7 x 0,1028 x 6000 = 50000 / հիսուն հազար / ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 50000 / հիսուն հազար / ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Գերասիմի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։