Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սերժիկ Սաղաթելի Մովսիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Զարթոնք բնակավայրի 10-րդ փողոց, 20 բնակելի տան հասցեում գտնվող Սերժիկ Սաղաթելի Մովսիսյանին /ծնված 03․06․1948թ․/, Մարգարիտ Անդրանիկի Մովսիսյանին /ծնված 13․07․1951թ․/, Աննա Սերժիկի Աղվանյանին / ծնված 02․12․1977թ․/, սեփականության իրավունքով պատկանող /04-042-0015-0011/ կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2004 թվականին ինքնակամ կառուցված 60,4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2015 թվականին ինքնակամ կառուցված 11,0 քմ արտաքին մակերեսով խորդանոցը համաձայն «Արայիկ Մելքոնյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023PJVMJЕ։
2. Բնակելի տուն՝ 60,4 x 0,1028 x 10000 = 62100 /վաթսուներկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ
Խորդանոց՝ 11,0 x 0,1028 x 6000 = 6800 /վեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 68900 /վաթսունութ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերժիկ Սաղաթելի Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։