Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 12-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N254 որոշման N3 հավելվածը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Ռազմիկ Հակոբի Եփրեմյանին տրամադրել դրամական պարգևատրում 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ 2025 թվականի ապրիլի 21-ից 23-ը Վանաձոր քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 86 կիլոգրամ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցնելու համար։
2․Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում և գումարը փոխանցել 2474203821260000 հաշվեհամարին (գումարը ստացողը՝ ինքը՝ Ռազմիկ Հակոբի Եփրեմյանը, անձնագրային տվյալներ՝ AՕ0338803, 001 տրված՝ 28.08.2025թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։