Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Տոլիկ Սուտոյի Ուսոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Դիանա Ստեփանի Երիցփոխովայի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Տոլիկ Սուտոյի Ուսոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 041923YPHK8Q, կադ. ծածկագիր՝ 04-067-0143-0008/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 6-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 32 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տոլիկ Սուտոյի Ուսոյանի կողմից որպես լիազորված անձ՝ Դիանա Ստեփանի Երիցփոխովային որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։