Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը 2024 թվականի հունիսի 28-ին Կարլեն Սահակյանին տվել է թիվ 115 շինարարության թույլտվությունը Նոր Արտագերս 26 վայրում ձկնաբուծարան կառուցելու համար, որի շինարարությունը պետք է իրականացվեր երկու տարվա ընթացքում։
Սակայն, Կարլեն Սահակյանի կողմից շինարարության թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում չի պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 131-րդ կետով սահմանված պահանջները։ Նաև չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 130-րդ կետով սահմաված նոր շինարարության թույլտվություն ստանալու դիմում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 131-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքներ չսկսելու արդյունքում, մինչև սույն կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից սահմանված կարգով նախատեսված դիմում չներկայացվելու դեպքում իրավասու մարմնի նախաձեռնությամբ շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար:
Ուստի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 130-րդ և 131-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի հունիսի 28-ին կառուցապատող Կարլեն Սահակյանին տրված թիվ 115 շինարարության թույլտվությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին: