Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Մուշեղ Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Մուշեղ Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի 17 փողոցի 3 հասցեում (մինչև 75 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Մուշեղ Ավետիսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006566 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 24 000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ և 900335006558 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 24 000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։