Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,08 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ՝ Մաթևոս Բագրատի Վասիլյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,2 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-070-0093-0012) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,04 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 96000 (իննսունվեց հազար) ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Մաթևոս Բագրատի Վասիլյանին/01․02․1957թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցել քաղաքացի Մաթևոս Բագրատի Վասիլյանին/01․02․1957թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մաթևոս Բագրատի Վասիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։