Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող Նալբանդյան գյուղում գտնվող գյուղապետարանի վարչական շենքի տարածքից (սեփ. վկայական N 041050 ծածկագիր 04-070-084-006) 231,4 քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել Ա/Ձ Գոհար Սարգսյանին՝ սահմանելով վարձավճարի չափ ամսական 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։