Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Իքսո մարկետ» ՍՊԸ-ի 2026 թվականի փետրվարի 21-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Իքսո մարկետ» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի Անդրանիկի փողոցի 3 հասցեում (մինչև 400 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Իքսո մարկետ» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900325161090 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 120000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Իքսո մարկետ» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից ։