Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Ռավանա» ՍՊԸ-ի՝ 2026 թվականի հունվարի 5-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Ռավանա» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայր 1փ․, 90 շ․ հասցեում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Ռավանա» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն համար 900335230075 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։