Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատկ բնակավայրի բնակիչ Արշավիր Գարեգինի Գասպարյանին /ծնված 06․11․1957թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,10 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1016 հա հողամասին կից ավել զբաղեցրած 0,0016 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0016 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0082-0023/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արշավիր Գարեգինի Գասպարյանին /ծնված 06․11․1957թ․/, Կարինե Մնացականի Գասպարյանին /01․07․1959թ․/, Լյուդմիլա Արշավիրի Գասպարյանին /ծնված 20․10․1979թ․/ և Գոռ Արշավիրի Գասպարյանին /ծնված 28․03․1981թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Արշավիր Գարեգինի Գասպարյանի /ծնված 06․11․1957թ․/, Կարինե Մնացականի Գասպարյանի /01․07․1959թ․/, Լյուդմիլա Արշավիրի Գասպարյանի /ծնված 20․10․1979թ․/ և Գոռ Արշավիրի Գասպարյանի /ծնված 28․03․1981թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշավիր Գարեգինի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։