Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սուսաննա Հայկազի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրում Սուսաննա Հայկազի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 040623EQSQSF , կադ. ծածկագիր՝ 04-015-0050-0015/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Արազափ բնակավայր, 1-ին փողոց, 52 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Հայկազի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: