Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 63-րդ և 89 րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Մեծամոր համայնքի Գետաշեն գյուղի 3-րդ փողոց 9/1 հասցեում գտնվող՝ 04-034-0078-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,6827 հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: