Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1423-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 1423-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ՝ Վահան Ժորայի Պողոսյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի, 13-րդ փողոց, 31 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1542 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1990 թվականին կառուցված 113,10 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 30,70 քմ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 1,90 ք/մ աստիճանի Վահան Ժորայի Պողոսյանին/ծնված 11․06․1962թ․/, Սվետլանա Արմենակի Աբգարյանին/ծնված 01․12․1965թ․/, Վարդուհի Վահանի Պողոսյանին/ծնված 07․08․1986թ․/, Վարդիթեր Վահանի  Պողոսյանին/ծնված 08․12․1987թ․/ և Մելինե Վահանի  Պողոսյանին/ծնված 12․04․1990թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վահան Ժորայի Պողոսյանին/ծնված 11․06․1962թ․/, Սվետլանա Արմենակի Աբգարյանին/ծնված 01․12․1965թ․/, Վարդուհի Վահանի Պողոսյանին/ծնված 07․08․1986թ․/, Վարդիթեր Վահանի  Պողոսյանին/ծնված 08․12․1987թ․/ և Մելինե Վահանի  Պողոսյանին/ծնված 12․04․1990թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Փշատավան բնակավայրի,  13-րդ փողոց, 31 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1542 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1990 թվականին կառուցված 113,10 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 30,70 քմ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 1,90 ք/մ աստիճանի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0042 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-095-0034-/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վահան Ժորայի Պողոսյանին/ծնված 11․06․1962թ․/, Սվետլանա Արմենակի Աբգարյանին/ծնված 01․12․1965թ․/, Վարդուհի Վահանի Պողոսյանին/ծնված 07․08․1986թ․/, Վարդիթեր Վահանի  Պողոսյանին/ծնված 08․12․1987թ․/ և Մելինե Վահանի  Պողոսյանին/ծնված 12․04․1990թ․/։

4. 2023 թվականի 72,80 ք/մ կառուցված բաց պատշգամբը, 2024 թվականի 1, 40 ք/մ  կառուցված անասնաշենքը և 2024 թվականին կառուցված 3,50 ք/մ ծածկոցը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Ժորայի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner