Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,016 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0429հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Կարապետ Հայրապետի Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ 0,16հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,032հա (կադաստրային ծածկագիր՝ 04-039-0139-0050) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0109 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 26000 /քսանվեց հազար/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Կարապետ Հայրապետի Կարապետյանին /ծնված 10․04․1962թ․/, Գոհարիկ Վաչագանի Հակոբյանին / ծնված 13․01․1963թ․/, Արայիկ Կարապետ Կարապետյանին / ծնված 18․11․1989թ․/, Աննա Կարապետի Կարապետյանին / ծնված 20․10․1987թ․/, Թեհմինե Կարապետի Կարապետյանին / ծնված 14․06․1984թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Կարապետ Հայրապետի Կարապետյանին /ծնված 10․04․1962թ․/, Գոհարիկ Վաչագանի Հակոբյանին / ծնված 13․01․1963թ․/, Արայիկ Կարապետ Կարապետյանին / ծնված 18․11․1989թ․/, Աննա Կարապետի Կարապետյանին / ծնված 20․10․1987թ․/, Թեհմինե Կարապետի Կարապետյանին / ծնված 14․06․1984թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Հայրապետի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։