Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Հարությունի Մանուկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում Արմեն Հարությունի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04122QVVTBSU, կադ. ծածկագիր՝ 04-032-0016-0019/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Բերքաշատ բնակավայր, 2-րդ փողոց, 5 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Հարությունի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։