Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Հովհաննես Գենեջյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Հովհաննես Գրիգորի Գենեջյանին սեփականության իրավունքով պատկանող, Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գտնվող /ծածկագիր 04-034-0111-0007/ 1,19 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2026 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Գենեջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։