Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ՝ Մաթևոս Բագրատի Վասիլյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 4-րդ փողոց, 10 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,28 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1965 թվականին կառուցված 49,10 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 44,40 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 15,00 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 7,60 ք/մ խորդանոցի, 1980 թվականին կառուցված 18,60 ք/մ ծածկի, 1980 թվականին կառուցված 17,40 ք/մ անասնաշենքի նկատմամբ Մաթևոս Բագրատի Վասիլյանի/01․02․1957թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մաթևոս Բագրատի Վասիլյանի/01․02․1957թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 3-րդ թաղամասի 4-րդ փողոց, 10 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,28 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1965 թվականին կառուցված 49,10 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 44,40 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 15,00 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 7,60 ք/մ խորդանոցի, 1980 թվականին կառուցված 18,60 ք/մ ծածկի, 1980 թվականին կառուցված 17,40 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-070-0093-0012/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մաթևոս Բագրատի Վասիլյանին/01․02․1957թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մաթևոս Բագրատի Վասիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։