Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 0,08154 հա հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրեսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներով նախատեսված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Սուրեն Գուրգենի Կարապետյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Վերականգնել Սուրեն Գուրգենի Կարապետյանի /ծնված 29․06․1989թ․/, Էմիլիա Գուրգենի Կարապետյանի / ծնված 05․04․1977թ․/, Հռիփսիմե Միհրանի Ավազյանի /ծնված 12․02․1951թ․/, Արփինե Գուրգենի Կարապետյանի / ծնված 30․03․1982թ․/, Արմինե Գուրգենի Կարապետյանի / ծնված 16․08․1975թ․/ ժառանգության իրավունքը Արմավիրի մարզ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 1-ին փողոց, 21/1 հասցեի ըստ չափագրության 1957 թվականին կառուցված 70քմ մակերեսով նախկին կոլտնտեսության ավտոտնակի, 1957 թվականին կառուցված 83,5քմ մակերեսով նախկին կոլտնտեսության պահեստի, 1957 թվականին կառուցված 9,5քմ մակերեսով նախկին կոլտնտեսության պարիսպի պահպանման և սպասարկման համար նախատեսված 0,0474հա / կադաստրային ծածկագիր՝ 04-007-0019-0011 / բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ և չեմ առարկում, որ հողամասի նկատմամբ ճանաչվի նրա սեփականության իրավունքը ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։
2. 1957 թվականին կառուցված 206,5քմ մակերեսով նախկին կոլտնտեսության կիսակառույց շինությունը և 1957 թվականին կառուցված 9,9քմ մակերեսով նախկին կոլտնտեսության կիսակառույց շինությունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Գուրգենի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։