Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գրիգոր Մստոյի Մստոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրում Գրիգոր Մստոյի Մստոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04042LRLBFC4, կադ. ծածկագիր՝ 04-007-0043-0009/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Ամասիա բնակավայր, 5-րդ փողոց, 17 հողամաս։
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Մստոյի Մստոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։