Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175-Ն որոշումը, ինչպես նաև «Մաքսիմա Վարժապետյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 20-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Մաքսիմա Վարժապետյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայր Էջմիածնի փ․, 32 շ․ հասցեում (մինչև 100 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Մաքսիմա Վարժապետյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006764 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից ։