Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,08 հա օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,12 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Մարտուն Աշոտի Մեսրոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ 0,08 հա օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,016հա (կադաստրային ծածկագիր՝ 04-020-0101-0005) գյուղատնտեսական հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ գյուղատնտեսական հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,1040 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 63000 /վաթսուներեք հազար/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Մարտուն Աշոտի Մեսրոբյանին /ծնված 25․02․1963թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մարտուն Աշոտի Մեսրոբյանի /ծնված 25․02․1963թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտուն Աշոտի Մեսրոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։