Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Աիդա Եփրեմյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 20-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Աիդա Եփրեմյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի 2-րդ փողոցի հրապարակ 1 հասցեում (մինչև 80 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Աիդա Եփրեմյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335212073 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 40000 ( քառասուն հազար ) ՀՀ դրամ և 900335212065 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։