Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սվետլանա Սաֆարբիի Սերոբյանի կողմից լիազորված անձ Սուսաննա Աբրահամի Մելքոնյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում Սվետլանա Սաֆարբիի Սերոբյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր`04182UBDHHNW, կադ. ծածկագիր՝ 04-063-0017-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մարգարա 13-րդ փողոց, 31 հողամաս ։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սվետլանա Սաֆարբիի Սերոբյանի կողմից լիազորված անձ Սուսաննա Աբրահամի Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։