Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Շամո Սուտոյի Խատոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Շամո Սուտոյի Խատոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 042024YNPHHW, կադ. ծածկագիր՝ 04-070-0047-0006/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Նալբանդյան բնակավայր, 1-ին թաղամասի 5-րդ փողոց, 12 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շամո Սուտոյի Խատոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։