Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Էվելինա Շալիկոյի Դանիելյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Էվելինա Շալիկոյի Դանիելյանին սեփականություն իրավունքով պատկանող շինությանը /ծածկագիր՝ 04202MLSHX64, կադ. ծածկագիր՝ 04-070-0009-0007/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նալբանդյան բնակավայր, 1-ին փողոց, 39 շինություն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էվելինա Շալիկոյի Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։