Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Տարոնիկ բնակավայրում գտնվող «Տրուբի» կոչվող և Ակնալիճ բնակավայրում գտնվող «Կրակակետի» կոչվող խորքային հորերը տրամադրել «Էջմիածին» ՋՕԸ-ին՝ անհատույց օգտագործման իրավունքով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: