Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վոլոդյա Սոլտանի Գրիգորյանի կողմից լիազորված անձ Մարթա Մովսեսի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Վոլոդյա Սոլտանի Գրիգորյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակարանին /ծածկագիր` 04032XRTPF9D, կադ. ծածկագիր՝ 04-004-0014-0057-039-006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Հոկտեմբերյան փողոց, 39 շենք, 6 բնակարան:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վոլոդյա Սոլտանի Գրիգորյանի կողմից լիազորված անձ Մարթա Մովսեսի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։