Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Գոհար Վոլոդյայի Թովմասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Գոհար Վոլոդյայի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04152BJ9YC6E , կադ. ծածկագիր՝ 04-040-0016-0010/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Երասխահուն բնակավայր, 39-րդ փողոց, 9 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհար Վոլոդյայի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։