Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արտաշես Սարգսի Խաչատրյանի կողմից լիազորված անձ՝ Պետրոս Սամսոնի Խաչատրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Արտաշես Սարգսի Խաչատրյանին սեփականություն իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 042127M49EFS, կադ. ծածկագիր՝ 04-071-0039-0019/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 32-րդ փողոց, 35 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշես Սարգսի Խաչատրյանի կողմից լիազորված անձ՝ Պետրոս Սամսոնի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։