Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի ՝ Անժելա Հովհաննեսի Ալեքսանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Անժելա Հովհաննեսի Ալեքսանյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04192U5NLWVX, կադ. ծածկագիր՝ 04-067-0028-0023/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, Նոր գյուղատեղ թաղամասի 7-րդ փողոց, 81 հողամաս :
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անժելա Հովհաննեսի Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: