Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Դավիթ Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի փետրվարի 12-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Դավիթ Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի Մաշտոցի 21 հասցեում (մինչև 25 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն։
2․ «Դավիթ Սահակյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006434 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 20000 ( քսան հազար ) ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335006426 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 20 000( քսան հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։