Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Բագրատ Ֆելիքսի Աբրահամյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Բագրատ Ֆելիքսի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04242G8MNQV8, կադ. ծածկագիր՝ 04-075-0013-0003-ից/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 38-րդ փողոց, 3 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բագրատ Ֆելիքսի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։