Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 047-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 047-Ա

ՆՈՐ ԺԱՄԿԵՏՈՎ 0,03ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետերով,   57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մխիթար Մելիքի Մելիքյանի և Արգամ Արամայիսի Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի  առաջարկությունը 

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Արսեն Մանուկյանը և Ռազմիկ Ղանդիլյանը 2007 թվականի օգոստոսի 25-ին կառուցապատման իրավունքով (պայմանգիր N 4196) Ձեռք են բերել 300քմ հողատարածք, որը Մխիթար Մելիքի Մելիքյանը և Արգամ Արամայիսի Խաչատրյանը  2014 թվականի դեկտեմբերի 1-ին գնել են կառուցապատման իրավունքով   (հասցե`  Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, կենտրոնական փողոց 136/1,   մակերեսը` 0,03 հա, ծածկագիր 04-031-0251-0005, պայմանագիր սեղանամատյան 7996, գրանցման վկայական N 05122014-04-0046), որի կառուցապատման իրավունքի ժամկետը լրացել է :

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մ. Մելիքյանը և Ա. Խաչատրյանը  շարունակել են օգտվել 0,03 հա հողամասից, այն տիրապետել և օգտագործել են մինչ օրս, ուստի նրանց հետ կնքել նոր կառուցապատման իրավունքի պայմանագիր 15 տարի ժամկետով, տարեկան վճարը սահմանել 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:  

3. Կառուցապատման իրավունքի պայմանգիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner