Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշումը և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի N 38-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի մարտի 20-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1093-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 1,2708 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Ջանֆիդա բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,2708 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-083-0212-0031/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Վաչիկ Զաքարի Զաքարյանին, 1300 000 /մեկ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. Վաչիկ Զաքարի Զաքարյանի կողմից վճարված 650 000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4.Վաչիկ Զաքարի Զաքարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: