Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի N 38-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի մարտի 20-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1093-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,01996 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 34/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0,01996 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-003-0032-0072/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Սամվելի Իսրայելյանին, 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. Անդրանիկ Սամվելի Իսրայելյանին կողմից վճարված 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Անդրանիկ Սամվելի Իսրայելյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: