Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի բնակիչ Արտակ Մարտիկի Գևորգյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 4-րդ փողոց, 4 հասցեում գտնվող փաստացի 0.1629 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1947 թվականին կառուցված 101,41 ք/մ օժանդակ շինության նկատմամբ Արտակ Մարտիկի Գևորգյանի/ծնված 22.12.1975թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արտակ Մարտիկի Գևորգյանի/ծնված 22.12.1975թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 4-րդ փողոց, 4 հասցեում գտնվող փաստացի 0.1629 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1947 թվականին կառուցված 101.41 ք/մ օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,025 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-040-0040-0014 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Արտակ Մարտիկի Գևորգյանին /ծնված 22.12.1975թ․/։
4․ 1947 թվականին կառուցված 256,19 ք/մ օժանդակ շինությունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։
5․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 28-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 1160 որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Մարտիկի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։