Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1164-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 1164-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՈՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ Ե. ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ 27 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՄԵԿ ՀԱՐԿԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով  Անդրանիկ Արամայիսի Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 27-ի N 2167)

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Անդրանիկ Արամայիսի Կարապետյանին Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում՝ Ե. Չարենցի փողոց, 27 հողամաս հասցեում /կադ․ ծածկագիր 04-093-0017-0008/ տալ կիսակառույց շինության վրա կառուցվող մեկ հարկանի բնակելի տան շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):

2. Քաղաքացի Անդրանիկ Արամայիսի Կարապետյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 15.000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:

3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր  համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար նախատեսված վճարը կատարելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner