Այսօր: Կիրակի, 5 Հոկտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.10.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2025 թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 11։00 Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի վարչական շենքում տեղի է ունենալու Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի Ջանֆիդա տեղամասի շահագործման աշխատանքների իրականացման մասին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ)։

Հանրային քննարկման կազմակերպման համար հայտ է ներկայացրել «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը։

02.10.25 🥊 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂ ՄԵԾԱՄՈՐՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ 🏆
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը հյուրընկալել է բռնցքամարտի միջազգային մրցաշարերի հաղթող, տարոնիկցի Ռոմիկ Հարությունյանին։Նա վերջերս փայլուն հաղթանակներ է տարել Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում և Երևանում անցկացված մրցաշարերում։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհավորել է պատանի մարզիկին՝ ընդգծելով, որ համայնքի բնակիչների մարզական հաջողությունները ոգևորության և հպարտության առիթ են բոլորիս համար։Էդգար Հովհաննիսյանը խրախուսել է Ռոմիկ Հարությունյանին շարունակել նույն ջանասիրությամբ ու նվիրումով մարզվել և ապագա հաղթանակներով էլ ավելի բարձրացնել համայնքի և Հայաստանի անունը միջազգային հարթակներում՝ վստահեցնելով, որ համայնքը մշտապես իր կողքին է և պատրաստ է առավելագույն ... Մանրամասն
02.10.25 ԱՐՄԱՎԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԾ ԹԱՓՈՎ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը այցելել է Արմավիր բնակավայր, որտեղ ակտիվորեն շարունակվում են 30-րդ, 31-րդ և 36-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքները։ Աշխատանքների պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքները, իսկ ժամկետների մասով կատարվել են անհրաժեշտ ճշգրտումներ։ Նշվել է սահմանված բոլոր ժամկետները պետք է պահպանվեն։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 044 000 ՀՀ դրամ, իսկ կառուցվող գազատարի երկարությունը՝ 1374 գծամետր։ Ծրագրի ավարտից հետո 12 տնտեսություն՝ 60 բնակչով, հնարավորություն կունենա օգտվել կապույտ վառելիքից
01.10.25 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին համայնքի ամենատարեց բնակիչներին։
Այցելության ընթացքում նրանք փոխանցեցին համայնքի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու երախտագիտության խոսքերը՝ նշելով, որ մեր ավագ սերունդը համայնքի անփոխարինելի արժեքն է, ազգային ավանդույթների ու ընտանիքի ամրության լավագույն օրինակները։
Հարգանքն ու հոգատար վերաբերմունքը մեր տարեցների նկատմամբ մշտապես համայնքի ուշադրության կենտրոնում են լինելու։
01.10.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ․
Հարգելի՛ տատիկներ և պապիկներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ։
Դուք մեր ընտանիքների և համայնքի ամուր հիմքն եք, ազգային արժեքների կրողն ու տարածողը։ Ձեր կյանքի փորձը, ձեր հիշողություններն ու խորհուրդները մեր սերունդների համար անփոխարինելի արժեքներ են։
Այսօր խոնարհվում ենք ձեր առջև՝ երախտագիտությամբ գնահատելով ձեր անցած ուղին, ձեր արած գործերը և սերնդից սերունդ փոխանցած բարոյական արժեքները։
Թող յուրաքանչյուր օր լցվի ձեր հանդեպ ջերմությամբ ու հոգատարությամբ, և ձեր ժպիտը դառնա բոլորիս համար ոգեշնչման աղբյուր։
Կրկին շնորհավորում եմ և մաղթում առողջություն, հանգիստ ու խաղաղ տարիներ։
30.09.25 🎭 ՆՌՆԵՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ
Սիրելի թատերասերներ
Մեծամոր համայնքում մշակութային եռուզեռը չի դադարում։
ՀանդArt մշակութային այգին հրավիրում է Շենավան բնակավայր՝ մասնակցելու «ՆՌՆԵՆԻ» ներկայացմանը՝ դրամատիկական կատակերգություն սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին։
💡Հատկանշական է, որ սա թատերախմբի առաջին հյուրախաղն է։
📅 Հոկտեմբերի 6, ժամը 16:00
📍 Շենավան, Մեծամոր
Միացե՛ք և վայելե՛ք անմոռանալի դերասանական խաղն ու թատերական հաճույքը։
🎭 Դերասաններ
• Ջուլիետա Ստեփանյան
• Լուիզա Ղամբարյան
• Ագնեսա Շահնազարյան
• Արծրուն Հարությունյան
✍ Հեղինակ և բեմադրիչ՝ Տիգրան Գյուլումյան
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner