Հարգելի՛ Մեծամոր համայնքի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացու օրը սույն թվականի ապրիլի 26-ին, ժամը՝ 11։00-ին Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի բակում կազմակերպվելու է սաների նկարչական աշխատանքների ցուցահանդես և երաժշտական կատարումներ։ Կարող եք ներկա գտնվել։ Նույն օրը՝ ժամը 15։00-ին, Մեծամորի Մշակույթի տանը անցկացվելու է բանախոսություն լրագրող, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի մասնակցությամբ՝ ‹‹Շենացրու պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար›› խորագիրը կրող թեմայով։