Մեծամոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի մայիսի 3-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:
Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը: