31.12.25
ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
|
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ: Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ...
Մանրամասն |
|
28.01.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ բանակայիններ,Հայրենյաց պաշտպաննե՛ր, Սրտանց շնորհավորում եմ մեր երկրի անվտանգության, անկախության և ինքնիշխանության գլխավոր երաշխավորի՝ Հայոց բանակի կերտման 33-րդ տարեդարձը։Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է, հիրավի ամենակարևոր տոներից մեկը։1992 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ և ամբողջ ազգի միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ ծնվեց Հայոց Բանակը և ի փառս մեր ժողովրդի՝ կայացավ։Հայկական Զինված Ուժերը դիմագրավել և շարունակում են դիմագրավել լրջագույն մարտահրավերներին։ Այս անձնազոհ ու վեհ գործում մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ։Այս նվիրական տոնի առթիվ հայտնում ենք Ձեզ մեր երախտագիտությունը՝ ...
Մանրամասն |
|
24.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՆԳՆ ՓԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
|
ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Մեծամոր համայնքում անցկացվել է տարբեր բնույթի արտակարգ իրավիճակների աղբյուրների առաջացման պատճառները թույլ չտալուն ու բացառելուն, ինչպես նաև դրանց հետևանքների սահմանափակմանն ուղղված նախօրոք միջոցառումների անցկացմանն ուղղված իրազեկում-քննարկում։Քննարկման առանցքային թեման խոտի այրման կանխարգելումն էր և դրա կողմից պատճառվող վնասները գյուղատնտեսությանը, սակայն քննարկվել են նաև այլ արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ միջոցառումները։Հանդիպմանը ներկա էին Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետները և բնակավայրերի վարչական ղեկավարները։ Քննարկումը վարում էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մասնագետները։Հանդիպման ...
Մանրամասն |
|
23.01.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
|
Լսել, քննարկել, պատրաստակամ լինել և կարևորել ցանկացած քաղաքացու մտահոգություններն ու առաջարկությունները․ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում բնակիչները դիմել են տարբեր բնագավառներում ունեցած հիմնահարցերով՝ առողջապահական, անօթևանության, զբաղվածության, բնակարանային և անձնական մի շարք խնդիրներով։Համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորել է, որ այս հանդիպումները չմնան միայն խոսքի մակարդակում։ Ներկայացված դիմումները կուսումնասիրվեն առավել հանգամանորեն և իրավասությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:«Մենք պետք է աշխատենք ըստ մեր հնարավորությունների և ուժերի՝ խնդիրների լուծման ճանապարհ ...
Մանրամասն |
|
22.01.25
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՏԵՎԵԼ Է ԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
|
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և ոլորտային պատասխանատուների հետ Մեծամոր քաղաքում և Տարոնիկ բնակավայրում հետևել են տարբեր սուբնվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։Այցի առաջին կանգառը Մեծամոր քաղաքն էր։2024 թվականի դեկտեմբերին սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 3Բ և 4Բ2 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:Ծրագիրն իրականացվում է եռակողմ՝ պետական բյուջե-համայնքային բյուջե-բնակիչների համաֆինանսավորմամբ: Պետության մասնակցությունը 35% է, համայնքինը՝ 55%, իսկ բնակչությանը՝ 10%: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10․295․000 ՀՀ դրամ:Իրականացվող աշխատանքների արդյունքում կկառուցվեն նոր տանիքներ՝ ...
Մանրամասն |
|
20.01.25
🗣ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, քանի որ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակչության կողմից դաշտերում և այգիներում այրման միջոցով իրականացվում է հողատարածքների մաքրման աշխատանքներ, շատ կարևոր հարց է մեր հողային ռեսուրսների պահպանությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։Խոսքը դաշտի խոտի այրման մասին է։Թեև այս գործողությունը երբեմն ընկալվում է որպես հողի մաքրության միջոց, իրականում այն ունի խիստ բացասական հետևանքներ, որոնք կործանարար են թե՛ հողի, թե՛ բնության, թե՛ մարդկանց համար։Խոտի այրումը կարող է ամբողջովին զրկել այն բերրիությունից։Մի՛ այրեք դաշտի խոտը։ Փոխարենը օգտագործեք այն որպես կոմպոստ՝ վերածելով օրգանական պարարտանյութի։Ինչպե՞ս է խոտի այրումը ազդում հողի վրա․Բերրիության կորուստ՝ խոտի այրման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |