Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.08.24 ԿԱՅԱՑԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում տեղի է ունեցել Արցախյան պատերազմների ժամանակ անմահացած հերոսներին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի փակման միջոցառումը։ Մրցաշարը անցկացվել է 5 խաղային փուլով, որտեղ լավագույն արդյունք ցուցաբերած ֆուտբոլային թիմերը պարգևատրվել են։ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Արտաշատի ֆուտբոլային թիմը, 2-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Սարդարապատի ֆուտբոլային թիմը, 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել է Մրգաշատի ֆուտբոլային թիմը։ Մրցաշարի փակմանը ներկա են եղել համայնքային և սպորտային ներկայացուցիչներ։Հուշամրցաշարը Մեծամոր համայնքի սպորտային կյանքի զարգացման համար ունի նշանակալի ազդեցություն, համայնքապետարանն էլ մշտապես պատրաստ է ... Մանրամասն
28.08.24 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԵՎ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ԻՍԿ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել են Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր՝ դիտարկելու բնակավայրում կառուցված խմելու ջրի ջրամատակարարման ցանցի իրականացված աշխատանքների որակը:Զրուցել են շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ, ֆիքսել աշխատանքի ընթացքում արձանագրված թերությունների վերացման ընթացքը, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր:Նշենք, որ Նալբանդյան բնակավայրում իրականացվել է 30 կմ երկարությամբ խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցում, որի շահառու են հանդիսանում շուրջ 820 տնտեսություն։ Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։Որակի տեխնիկական հսկողությունն ... Մանրամասն
22.08.24 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԱԾ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻՆ
Բռնցաքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը վերադարձել է 8 մեդալներով, որոնցից ոսկե մեդալակիր Ռոմիկ Հարությունյանը (63 կգ) Մեծամոր համայնքից է: Գնահատելու և շնորհավորելու համար մրցանակակիր մարզիկին ընդունել է Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը: Նա նշել է, որ համայնքում մեծապես խրախուսվում է սպորտի զարգացումը և Ռոմիկ Հարությունյանի հաղթանակը օրինակելի ու վարակիչ պետք է լինի մեր մյուս մարզիկների համար, որպեսզի նրանք էլ հասնեն ցանկալի արդյունքների: Մեծամոր համայնքի մարզիկներից յուրաքանչյուրի նվաճումը մեծ պատիվ է: Էդգար Հովհաննիսյանը մարզիկին պարգևատրել է շնորհակալագրով և նվերով։ Բռնցքամարտի միջազգային մրցումները տեղի են ունեցել Բոսնիա ... Մանրամասն
22.08.24 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՄՐԳԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում տեղի է ունենում Արցախյան պատերազմների ժամանակ անմահացած հերոսներին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար։ Հուշամրցաշարի նպատակն է հերոսների հիշատակը հարգելը, նրանց հարազատներին, ընկերներին և մարզասերներին մեկ վայրում ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելը։ Հուշամրցաշարը անցկացվելու է Մրգաշատ բնակավայրի նոր կառուցված ֆուտբոլային մարզադաշտում 5 խաղային տուրով, որին մասնակցելու են 9-10 տարեկան մոտ 100 ֆուտբոլիստներ։
Մրցաշարի բացմանը ներկա են եղել համայնքային և սպորտային ներկայացուցիչներ, ինչպես նաև հերոսների ծնողներ և հարազատներ։
16.08.24 ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում կայացավ Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 16-ի թիվ 9 արտահերթ նիստը։ Նիստը նախագահել է համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 8 հարցեր: Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 16-ի արտահերթ 9-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալճի բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի Վազգեն Ղուկասյանի անվան բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկի բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
15.08.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում սեզոնային առանձնահատկությամբ պայմանավորված՝ աշխատանքների ծավալի և հերթերի ավելացման պայմաններում մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնել է ստեղծել շրջիկ ծառայություն։   Նշված ծառայությունների մատուցումը Մեծամոր համայնքում նախատեսվում է իրականացնել օգոստոսի 21-ին ժամը 9-00-ից Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքում գտնվող քաղաքացիների սպասարկման գրասենյակում։    ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner