31.12.25
ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
|
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ: Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ...
Մանրամասն |
|
18.12.24
📌Հանրային լսում Հայկավան բնակավայրում
|
Դեկտեմբերի 18-ին Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ Հայկավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումը:Հանրային քննարկման կազմակերպման համար հայտ էր ներկայացրել «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։Հանրային լսմանը մասնակցում էին Հայկավանի վարչական ղեկավարը, աշխատակիցներ Մեծամորի համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնից և Արմավիրի մարզպետի աշխատակազմից, նախագծողներ՝ Հայաստանի Տարածքային Զարգացման (ՀՏԶ) հիմնադրամը և «Շին Կոմֆորտ» ՍՊԸ-ն, շինարար կազմակերպություն «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։Հանրային լսմանը ներկա էին նաև Հայկավանի դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը։Հանրային լսման ընթացքում նախագծողի կողմից ...
Մանրամասն |
|
10.12.24
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այցելել է Շենավան բնակավայր
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն իր աշխատանքային այցի շրջանակում այս անգամ Շենավան բնակավայրում էր, որտեղ 2024-ի սեպտեմբերից սկսվել և այս պահին ընթանում են սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքները։Համայնքի ղեկավարին տեղում ներկայացվել է, թե ընթացիկ աշխատանքներն այս պահին ինչ փուլում են։ Ղեկավարն իր հերթին հետաքրքրվել է աշխատանքի ավարտի ժամկետներով, միաժամանակ կարևորել կատարվող աշխատանքների բարձր որակը։Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 271,350,000 դրամ, որից համայնքի մասնաբաժինն է՝ 30%, պետությանը՝ 70%։Նոր մանկապարտեզն ունենալու է 2 խումբ։ Նախատեսվում է բարեկարգել մանկապարտեզի հարակից տարածքը, ինչպես նաև 2026 թվականին կսկսվի մանկապարտեզ տանող ...
Մանրամասն |
|
09.12.24
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված ճանապարհներին
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը բնակավայրեր այցելության ընթացքում ծանոթացել է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ կատարված և արդեն ավարտին հասցված միջհամայնքային Բամբակաշատ-Հայկավան և Մրգաշատի 9-րդ փողոցի ասֆալտապատված ավտոճանապարհներին։ Պետության մասնաբաժինն այս նախագծում կազմում է 35%, համայնքինը՝ 65%։ Հիմնանորոգված Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի երկարությունը 2552 գծամետր է։ Ավարտված է նաև Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի 800մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումը։ Ճանապարհներն արդեն իսկ գծանշված և կահավորված են ճանապարհային նշաններով։
|
|
07.12.24
Հարգանքի տուրք՝ 1988-ի երկրաշարժից տուժած մեր հայերնակիցներին օգնություն բերող դժբախտ պատահարից զոհված օդաչուների հիշատակին
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, համայնքների ղեկավարների հետ այսօր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկարաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին մարդասիրական օգնություն բերող հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։ Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց: Մենք ոգեկոչում ենք երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ։
|
|
06.12.24
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը այցելել է Մեծամոր համայնք
|
Արմավիրի նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել են Մեծամոր քաղաքի թիվ 3 և Փշատավան բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզներ՝ հետևելու շինարարական աշխատանքներին։Մեծամոր քաղաքում կառավարություն-համայնքապետարան համագործակցության արդյունքում ընթանում է թիվ 3 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։Շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Աշխատանքներն ավարտական փուլում են։Կառավարության ֆինանսավորմամբ և Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ Փշատավան բնակավայրում հընթացս կառուցվում է մանկապարտեզը։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 624,488,652 դրամ։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2024 թվականի փետրվար ամսից։ Շինարարական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |