Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 256
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.25 ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ:  Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ... Մանրամասն
05.02.25 🔔«ԱԶԴԱՐԱՐԻ՛Ր»․ Ազդարարման ձեր թվային իրավունքը
azdararir.am-ը ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ է։ Եթե անձը որևէ տեղեկություն ունի կոռուպցիոն դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների, հանրային շահերին ուղղված այլ վնասների մասին, ապա այս հարթակի միջոցով կարող է անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով հայտնել դրա մասին։Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ ... Մանրամասն
28.01.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ բանակայիններ,Հայրենյաց պաշտպաննե՛ր, Սրտանց շնորհավորում եմ մեր երկրի անվտանգության, անկախության և ինքնիշխանության գլխավոր երաշխավորի՝ Հայոց բանակի կերտման 33-րդ տարեդարձը։Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է, հիրավի ամենակարևոր տոներից մեկը։1992 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ և ամբողջ ազգի միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ ծնվեց Հայոց Բանակը և ի փառս մեր ժողովրդի՝ կայացավ։Հայկական Զինված Ուժերը դիմագրավել և շարունակում են դիմագրավել լրջագույն մարտահրավերներին։ Այս անձնազոհ ու վեհ գործում մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ։Այս նվիրական տոնի առթիվ հայտնում ենք Ձեզ մեր երախտագիտությունը՝ ... Մանրամասն
24.01.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՆԳՆ ՓԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Մեծամոր համայնքում անցկացվել է տարբեր բնույթի արտակարգ իրավիճակների աղբյուրների առաջացման պատճառները թույլ չտալուն ու բացառելուն, ինչպես նաև դրանց հետևանքների սահմանափակմանն ուղղված նախօրոք միջոցառումների անցկացմանն ուղղված իրազեկում-քննարկում։Քննարկման առանցքային թեման խոտի այրման կանխարգելումն էր և դրա կողմից պատճառվող վնասները գյուղատնտեսությանը, սակայն քննարկվել են նաև այլ արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ միջոցառումները։Հանդիպմանը ներկա էին Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետները և բնակավայրերի վարչական ղեկավարները։ Քննարկումը վարում էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մասնագետները։Հանդիպման ... Մանրամասն
23.01.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Լսել, քննարկել, պատրաստակամ լինել և կարևորել ցանկացած քաղաքացու մտահոգություններն ու առաջարկությունները․ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում բնակիչները դիմել են տարբեր բնագավառներում ունեցած հիմնահարցերով՝ առողջապահական, անօթևանության, զբաղվածության, բնակարանային և անձնական մի շարք խնդիրներով։Համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորել է, որ այս հանդիպումները չմնան միայն խոսքի մակարդակում։ Ներկայացված դիմումները կուսումնասիրվեն առավել հանգամանորեն և իրավասությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:«Մենք պետք է աշխատենք ըստ մեր հնարավորությունների և ուժերի՝ խնդիրների լուծման ճանապարհ ... Մանրամասն
22.01.25 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՏԵՎԵԼ Է ԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և ոլորտային պատասխանատուների հետ Մեծամոր քաղաքում և Տարոնիկ բնակավայրում հետևել են տարբեր սուբնվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։Այցի առաջին կանգառը Մեծամոր քաղաքն էր։2024 թվականի դեկտեմբերին սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 3Բ և 4Բ2 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:Ծրագիրն իրականացվում է եռակողմ՝ պետական բյուջե-համայնքային բյուջե-բնակիչների համաֆինանսավորմամբ: Պետության մասնակցությունը 35% է, համայնքինը՝ 55%, իսկ բնակչությանը՝ 10%: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10․295․000 ՀՀ դրամ:Իրականացվող աշխատանքների արդյունքում կկառուցվեն նոր տանիքներ՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner