Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.25 ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ:  Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ... Մանրամասն
18.12.24 📌Հանրային լսում Հայկավան բնակավայրում
Դեկտեմբերի 18-ին Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ Հայկավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումը:Հանրային քննարկման կազմակերպման համար հայտ էր ներկայացրել «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։Հանրային լսմանը մասնակցում էին Հայկավանի վարչական ղեկավարը, աշխատակիցներ Մեծամորի համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնից և Արմավիրի մարզպետի աշխատակազմից, նախագծողներ՝ Հայաստանի Տարածքային Զարգացման (ՀՏԶ) հիմնադրամը և «Շին Կոմֆորտ» ՍՊԸ-ն, շինարար կազմակերպություն «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։Հանրային լսմանը ներկա էին նաև Հայկավանի դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը։Հանրային լսման ընթացքում նախագծողի կողմից ... Մանրամասն
10.12.24 Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն այցելել է Շենավան բնակավայր
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն իր աշխատանքային այցի շրջանակում այս անգամ Շենավան բնակավայրում էր, որտեղ 2024-ի սեպտեմբերից սկսվել և այս պահին ընթանում են սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքները։Համայնքի ղեկավարին տեղում ներկայացվել է, թե ընթացիկ աշխատանքներն այս պահին ինչ փուլում են։ Ղեկավարն իր հերթին հետաքրքրվել է աշխատանքի ավարտի ժամկետներով, միաժամանակ կարևորել կատարվող աշխատանքների բարձր որակը։Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 271,350,000 դրամ, որից համայնքի մասնաբաժինն է՝ 30%, պետությանը՝ 70%։Նոր մանկապարտեզն ունենալու է 2 խումբ։ Նախատեսվում է բարեկարգել մանկապարտեզի հարակից տարածքը, ինչպես նաև 2026 թվականին կսկսվի մանկապարտեզ տանող ... Մանրամասն
09.12.24 Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված ճանապարհներին
🖇️Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը բնակավայրեր այցելության ընթացքում ծանոթացել է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ կատարված և արդեն ավարտին հասցված միջհամայնքային Բամբակաշատ-Հայկավան և Մրգաշատի 9-րդ փողոցի ասֆալտապատված ավտոճանապարհներին։
Պետության մասնաբաժինն այս նախագծում կազմում է 35%, համայնքինը՝ 65%։
🛣️Հիմնանորոգված Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի երկարությունը 2552 գծամետր է։
✅ Ավարտված է նաև Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի 800մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումը։
Ճանապարհներն արդեն իսկ գծանշված և կահավորված են ճանապարհային նշաններով։
07.12.24 Հարգանքի տուրք՝ 1988-ի երկրաշարժից տուժած մեր հայերնակիցներին օգնություն բերող դժբախտ պատահարից զոհված օդաչուների հիշատակին
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, համայնքների ղեկավարների հետ այսօր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկարաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին մարդասիրական օգնություն բերող հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է։
1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց:
Մենք ոգեկոչում ենք երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ։
06.12.24 Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը այցելել է Մեծամոր համայնք
Արմավիրի նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել են Մեծամոր քաղաքի թիվ 3 և Փշատավան բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզներ՝ հետևելու շինարարական աշխատանքներին։Մեծամոր քաղաքում կառավարություն-համայնքապետարան համագործակցության արդյունքում ընթանում է թիվ 3 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։Շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Աշխատանքներն ավարտական փուլում են։Կառավարության ֆինանսավորմամբ և Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ Փշատավան բնակավայրում հընթացս կառուցվում է մանկապարտեզը։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 624,488,652 դրամ։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2024 թվականի փետրվար ամսից։ Շինարարական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner