Հայերեն
1. 2019 թվականի սեպտեմբերի 29-ին Ակնալիճ բնակավայրում տեղի ունեցել եզդիական ամենամեծ տաճարի բացումն ու օծման արարողությունը։ Տաուսե մալաք և յոթ հրեշտակներ կամ Զիարատ նորակառույց սրբատեղին երկրորդն է՝ Իրաքում գտնվող Լալեշի տաճարից հետո։ Տաուսե Մալակը եզդիական կրոնում ամենամեծ հրեշտակն է, բոլոր հրեշտակների գլխավորը` սիրամարգի տեսքով։ Միշտ նրան շրջապատում են տարբեր առաքելություն ունեցող հրեշտակներ։ Եվ ահա այս հավատալիքային մոտեցումը մղել է նախաձեռնել Տաուսե Մալակի տաճարի կառուցումը և անվանակոչումը։2015 թվականի ապրիլի 22-ին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրա Միրե Թահսին բեգի գլխավորությամբ տեղի ունեցել տաճարի հիմնարկեքը։ Եվ 3,5 տարի անց մարմարակերտ տաճարը վեր է խոյացել Մասիսների հայացքների ներքո։ Եզդիական տաճարը պատահական չի, որ հայկական հողում է կառուցվել: Քանի որ Հայաստանը երկրորդ հայրենիք է դարձել տասնյակ հազարավոր եզդիների համար։
English
Temple Ziarat
In 2019 on September 29 in Aknalich was opened the biggest yezidi temple and took place the consecration ceremony. Tause malaq and 7 angels or Ziarat is the second temple after Lalesh which located in Iraq . Tause malaq is the biggest angel in yezidi bealif, the head of all angels in the form of peacock. It’s always surraounded with other mission . So this bealif towards it made them to build Tause malaq temple and call it like this . In 2005 on April 22 the leader of all yezidi, led by St Mira Mire Tahsi, the temple was opened. And after 3.5 years the temple has grown up toward mounts Masis. It’s not by chance that the yezidi temple was built in Armenian land. As Armenia has become the second homeland for thousand yezidi.
1. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գտնվում է Երևանից 35-40 կմ հեռավորության վրա, Տարոնիկ բնակավայրի մոտ: Արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:Մեծամորի թանգարանը Հայաստանի ամենաուշագրավ վայրերից մեկն է, ցավոք այս արգելոց-թանգարանի մասին շատերը չգիտեն: Այս պատմական հուշարձանը կարող է կարևոր տեղ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մշակույթի պատմության մեջ: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Մեծամոր հնավայրից են հայտնաբերվել և «Մեծամոր» թանգարանում են ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնաբերված ամենահին ոսկուց զարդը, սարդոնիքսե գորտ-կշռաքարը, որի վրա կա արձանագրություն սեպագիր՝ դա Բաբելոնի թագավորներից մեկինն է և թվագրվում է մ․թ․ա․ 16-րդ դարով։
“Metsamor” historical archeological reserve museum
It is located 35-40 km far from Yerevan ,near Taronik village. It was opened in 1968. There were collected and showed more than 27000 things. On the first floor it is shown things that were found in the castle and in the cementery, that was connected to the early Bronze Age and the Late Middle Ages.On the second floor there is shown the oldest traditions and crafts. On the bessment floor is located special hiding place, where is shown things made of golden, silver, semi-precious, sticky stones of the kingdom of Van. The museum of Metsamor is one of the most attractive places, and unfortunately many of us don’t know about it. This historical place can have special place not only in Armenia, but also in the world history. From 1965 till now is taking excavation. The oldest golden jewelry around Armenia founded in Metsamor, in which there is a record, which is one of the kings of Babelon, and it dated from the 16nd century.
Հայ առաքելական եկեղեցին գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում։ Ընդգրկված է Բամբակաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Եկեղեցու տեղում նախկինում եղել է փայտաշեն տանիքով մատուռ։ 1901-1914 թվականներին քահանա տեր Հովհաննեսի, գյուղի բնակիչների ուժերով և Նոր Նախիջևանի հայ համայնքի օժանդակությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի օծման արարողությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը։
Եկեղեցին ժամանակի ընթացքում երկու անգամ վերանորոգվել է։ Եկեղեցու երկրորդ վերանորոգումն իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի օրոք (1991)։ Խորհրդային կարգերի հաստատման առաջին շրջանում եկեղեցին վերածվեց թունաքիմիկատների պահեստի։ Կառուցման և վերանորոգման վերաբերյալ պահպանվել է արձանագրություն եկեղեցու մուտքի մոտ։ Վերանորոգումից հետո եկեղեցին վերստին գործում է և իրականացնում իր հոգևոր առաքելությունը։
Եկեղեցու 100-ամյակի կապակցությամբ բակը բարեկարգվել է, տեղադրվել է նոր ցանկապատ, փոխվել է խորանի խաչը։ Եկեղեցու բակում տեղադրվել է 2 խաչքար, որից մեկը նվիրված է մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին (հեղինակ՝ բամբակաշատցի տվերաբնակ բարերար Լևոն Սոլկարյան)։
Սուրբ Ղազար եկեղեցին կառուցվել է 2002 թվականին ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ։ Արմավիրի թեմի Մեծամորի միակ եկեղեցին օծվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Տաթև քահանա Կիրակոսյանը, ճարտարապետը՝ Խաչիկ Դանիելյանը, ով նաև Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու ճարտարապետն է։
Սուրբ Դավիթ մատուռ, հայկական առաքելական եկեղեցի Գտնվում է Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղուի տարածքում գտնվող մ․թ․ա․8-րդ դարի արևմտյան միջնաբերդի հյուսիսային լանջին։ Կառուցվել է 19-րդ դարում։
Մատուռը վերջին անգամ վերակառուցվել է 2005 թվականին, կառուցված է տուֆ տեսակի քարից, ունի մեկ մուտք։ Սուրբ Դավթի ուխտի օրը Զատկի երկրորդ կիրակին է։ Կա նաև Սուրբ Դավթի հիշատակի օր, որը կատարվում է դեկտեմբեր ամսվա վերջին շաբաթում։ Սա համապատասխանում է Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրվանը։
Բարսեղ Գըզըլյանը լինելով պատմական Կեսարիա գյուղից 2003թ-ին այցելելություն է ունեցել Հայաստան: Տեղեկացել է, որ Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16կմ հեռավորության վրա կա գյուղ` Նոր Կեսարիա անվամբ: Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոսՄնացականյանի միջոնրդությամբ Բարսեղ Գըզըլյանը որոշել է կառուցել Սուրբ Բարսեղ Կեսարացու անվան եկեղեցի: Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 2009 թվականին ավարտվել 2011թ-ին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը: Եկեղեցին միանավ բազիլիկ ոճի, տուֆակերտ, թաղածածկ եկեղեցի է: Մեծ խորանի աջ և ձախ կողմերում ունի երկու ավանդատուն:
2011 թ-ին ավարտվել է Սուրբ Բարսեղ Կեսարացու անվան եկեղեցու կառուցման աշխատանքները և օծվել է 2011 թ-իօգոստոսի 20-ին` ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսԱդամյանի, մասնակցությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի և թեմի հոգևոր դասի :
Սուրբ Սահակ եկեղեցի, գտնվում է Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում, կառուցվել է 1912 թվականին Տանձուտ գյուղի բնակիչների ջանքերով։ Խորհրդային շրջանում այն դարձել է լքված տաճար՝ վերածվելով հացահատիկի պահեստի։ Մոտ 1937 թվականից մինչև 1990-ականները եկեղեցին որպես Աստծո տուն չի գործել։ Այնուհետև 1996 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ ու օրհնությամբ եկեղեցին վերաբացվում և վերաօծվում է։ 1997 թվականին եկեղեցու վերակառուցումը հանձն են առնում ամերիկահայ բարերար Մարգար Սահմանյանը և Ստեփանյան եղբայրները։ Եկեղեցին վերաօծվում է 1997 թվականի նոյեմբերի 6-ին Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի ձեռամբ։ Եկեղեցին ջեռուցվում է համայնքի բնակիչներ՝ Հերիքյաների ընտանիքի շնորհիվ ։2020 թվականին գյուղացիների ջանքերով բարեկարգվել է եկեղեցու բակը։ Այժմ այն պատկանում է Արմավիրի մարզի գործող եկեղեցիների շարքին։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մովսես քահանա Աշուրյանը։ Ամեն կիրակի մատուցվում է պատարագ։
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1865 թվականին, որից հետո՝ 1903 թվականին օծվել է։ Եկեղեցու կառուցման տեղում նախկինում եղել է մատուռ։
Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, հողածածկ տանիքով, կառուցված է սև և դեղին տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (33 x 17) մետր։ Եկեղեցուն կից եղել է նաև դպրոց։ Եկեղեցու ներսի հենասյուները բերվել են Սարիղամիշից:
Խորհրդային անաստվածության տարիներին մասնավորապես 1937 թվականից մինչև 1980 թվականը եկեղեցին վերածված է եղել ցորենի պահեստի։
2007 թվականին սկսվեց եկեղեցու վերանորոգումը։ Վերանորոգման աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերեցին բարերարներ Տեր և Տիկին Մազմանյանները, որոնց միջնորդեց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սակայն վերանորոգման աշխատանքները դադարեցին ֆինանսական խնդիրների պատճառով, որից հետո եկեղեցուն իրենց աջակցությունը ցուցաբերեցին Խլղաթյան եղբայրները, Կարեն Մրկրչյանը և համայնքապետը, որի արդյունքում էլ ավարտվեց եկեղեցու վերանորոգման աշխատանքները։
2011 թվականի հոկտեմբերի 15-ին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի։
Եկեղեցու առաջին վանահայրն է եղել Տ. Գարեգին քահանան։ 2012 թվականից մինչև 2016 թվականը հոգևոր հովիվն էր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, իսկ 2018 թվականին նշանակվել Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը։
Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։
Ջանֆիդա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 2010 թվականին։ Գմբեթավոր տիպի եկեղեցի է կառուցված տուֆ տեսակի քարից։
Եկեղեցին կառուցվել է բարերար Կարապետյան եղբայրների կողմից։ Բարերարները եկեղեցին կառուցել են ի հիշատակ իրենց ծնողների։
2014 թվականի մայիսի 10-ին եկեղեցին օծվել է Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն Եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և ՀՀ ԶՈՒ հոգևոր Առաջնորդի՝ Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետի՝ Տ. Հովնան Եպսիկոպոս Հակոբյանի մասնակցությամբ։
Եկեղեցին մինչև 2016 թվական սկիզբ չի ունեցել հոգևոր հովիվ, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվն է դառնում Տեր Արիս քահանա Խաչատրյանը։
Բերքաշատի Սուրբ Խաչ Եկեղեցին օծվել է 2012թ․-ին նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ․ Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Մայր Աթոռի միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի։Հոգևոր դասի կողմից կատարվեց եկեղեցու դռնբացեքի կարգը, ապա օծվեց սուրբ ավազանը: Եկեղեցու ճարտարապետ Խաչիկ Դանիելյանի խոսքերով եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել էին 2011թվ-ի ապրիլ ամսից: «Սուրբ խաչ» եկեղեցու բարերարն է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Խաչիկ Խաչատրյանը, ով երկար տարիներ ապրում է Ուկրաինա քաղաքում և անդամակցում է տեղի հայ համայնքին:
Խաղողագործության և գինեգործության բնօրրան Հայաստանում 6100 ամյա ավանդույթները փոխանցվել են սերնդից սերունդ՝ հասնելով մինչև մեր օրեր: Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքի Բլուր թաղամասի տարածք տեղափոխված մեր պապերը հիմնել են այգիներ, 1890-ականներին կառուցել են գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին՝ փոխանցելով այդ գիտելիքներն ու հմտությունները սերնդեսերունդ: Ունենալով պապերից ժառանգված գինեգործական ավանդույթներ՝ գինու պատրաստման հարմարություններ և ստորգետնյա մառան, գինու պատրաստման ու խմելու գործընթացը մշտապես եղել է Ջրաղացպանյան ընտանիքի առօրեայի անբաժանելի մասը: Արևահամ խաղողի, վերամշակման ավանդական եղանակների և ժառանգված ավանդույթների համադրություններից են ստեղծվում Ջրաղացպանյան գինիները՝ ձեռք բերելով բացառիկ համահոտային երանգներ: Այգու խաղողի խինդ ու պարով բերքահավաքի, զօր ու գիշեր սիրով ընթացող վերամշակման, խմորման խնամքով հսկողության ու հետևողական հասունացման համադրման արդյունքում է ծնվում Ջրաղացպանյան գինիների յուրաքանչյուր կաթիլը:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի երկրորդ աշխարհամարտում զոհվածների համար կառուցված հուշարձանը,որի հեղինակներն են քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը և ճարտարապետ Լևոն Ղալումյանը՝ կառուցված 1978թ,։
Նիկողոսյանիկոթողայինարվեստըհայտնիէքանդակ-ճարտարապետությունսիմբիոզով։Վարպետինորարարականձևաստեղծմանօրինակներըտեսնումենքնրահեղինակածմոնումենտալքանդակներում։
Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը տեղադրվել է 1978 թվականին հեղինակի հայրենի Նալբանդյան գյուղում (նախկին Շահրար)։ Քանդակագործը, հորինվածքում դիմելով ավանդական դարձած «պիետա» թեմային, այն ներկայացրել է լիովին այլ պատկերագրությամբ։ Ողբացող մոր ֆիգուրը պատկերված է ձեռքերը վեր բարձրացրած, ծնկներից ցած է սահում որդու անկենդան մարմինը։ Հորինվածքի խաչաձև կառուցումը միտված է ներկայացնելու խաչի սիմվոլը` ամփոփված եռախորան եկեղեցի հիշեցնող տուֆակերտ կառույցի ներսում,որտեղ փորագրված է նաև հայրենական մեծ պատերազմին մասնակցած Նալբանդյան գյուղի հայորդիներ անունները:
Եկեղեցին կառուցվել է 1854թ։ Շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասկանցություն են ցուցաբերել գյուղի բնակիչները ։ Առաջին քահանաներից եղել է Այգեշատ գյուղի բնակիչ Տ․Եփրեմը,որին հաջորդել է իր որդին՝ Տ․ Ղևոնդը ։Համայնքի տարեցների վկայությամբ եկեղեցին ակտիվ գործունեություն է ծավալել , նշվել են բոլոր եկեղեցական տոները ։Սակայն այս ամենը տևել է մինչ խորհրդային կարգերի հաստատումը ,որից հետո եկեղեցին ծառայել է որպես ցորենի ամբար։ Տարիներ ի վեր կանգուն են մնացել միայն եկեղեցու պատերը ,որից հետո 2005 թվականին Այգեշատ գյուղի նախկին բնակիչ Ռուբեն Ցոլակի Գրիգորյանը ձեռնամուխ է լինում եկեղեցու վերակառուցմանը ։
եկեղեցին կառուցվել է Գարեգին երկրորդի ժամանակ 2009 թվականինեկեղեցին վերակառուցվել է բարելավվել է իր այգու տարածքը ի շնորհիվ Հայկ Մովսիսյանի կողմից որը լինելով մեր համայնքի բնակիչ սակայն շատ վաղուց բնակվում է արտերկրում;Եկեղեցին կառուցել է ի հիշատակ իր ծնողների Մյասնիկ և Պրաքսինե Մովսիսյանների:Գտնվում է Արգավանդ բնակավայրի 4-րդ փողոցում 12-րդ տան հարևանությամբ,
Կարլ Մարքսի անվան կոլտնտեսությունում կառուցվել է հուշարձան կոթող ճարտարապետ Ավագյանի կողմից, հիմքը գցվել է Վալիկ Համբարձումյանի կոլտնտեսության նախագահ եղած ժամանակ, շահագործման է հանձնվել 1973 թվականին Գետևոն Միրզոյանի կոլտնտեսության նախագահ եղած ժամանակ։
Համայնքի բնակիչները մեծ ակտիվություն են ցուցաբերել հուշարձան կոթողի կառուցման աշխատանքներին։ Հայկավան գյուղից հայրենական մեծ պատերազմին մասնակցել են մոտ 300 մարդ։
հուշարձան կոթողը 2010 թվականին վերանորոգվել է բարերար Խորեն Նիկոլյանի կողմից։
Ագրոտուրիզմի զարգացման հեռանկարն ունենալով՝ Սարգսյանների ընտանիքը հիմնել է «Արաքսի ափին» հյուրատունը սահմանամեձ Փշատավան գյուղում՝ Արաքս գետի հունին մոտ: Գետը և Արևմտյան Հայաստանի Իգդիր նահանգը տեսանելի է հյուրատանը կառուցված դիտաշտարակից:
Երևանից 60 կմ հեռավորությամբ գտնվող զբոսաշրջային կետը կարճ ժամանակում դարձավ ընտանեկան հանգստի պահանջված վայր:
Տարեցտարի հյուրատունը նորովի է ներկայանում:
Այստեղ արդեն գործում է գինու մառան, որտեղ հյուրերը կարող են համտեսել տեղում արտադրված խաղողի և մրգային գինիները:
Շենավանգյուղի հենց սրտում է գտնվում Արմավիրի մարզում իր մեծությամբ երրորդ զբոսայգին: Հուշարձան – համալիրը նվիրված է 1941-1945թթ Հայրենական պատերազմում զոհվածմեր համագյուղացիներին : Կառուցվել է Կոլտնտեսության նախագահ Միշա Դանիելյանի օրոք : Այն կառուցվել է 1977-1980 թվականներին, իսկ բացումը տեղի է ունեցել 1981 թվականի մայիսի իննին ,/հեղինակ քանդակագրծներն են ՝ Արարատ Հովսեփյանը և Գրիգոր Գևորգյանը/:Երկրորդ աշխարհամարտին Շենավան գյուղից մասնակցել են շուրջ 300 հոգի, որոնիցի 59 զոհվել են: Հուշարձանի հուշատախտակին գրված է բոլոր 59 զոհվածների անունները, իսկ հենց արձանը նվիրված է պատերազմին մասնակացած միակ կիոջը՝ Գոհար Համբարձումյանին: Հուշարձանի մուտքի պատվանդանի մի կողմում դրված է քանդակված արծիվ, իսկ մյուս կողմը դատարկ է, դա խորհրդանշում է , որ արծիվներից ոչ բոլորն են վերադարձել հայրենի գյուղ:
Կառուցվել է 1997թ Նորապատ գյուղի գյուղապետ Զորիկ Բադալյանի կողմից:
Ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված / անհետ կորած բնակիչների:
Facebook
Location on Google Maps
YouTube