Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Աշխարուհի Միհրանի Ավետիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 9-րդ փողոց, 26 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13378 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1960 թվականին կառուցված 197,20 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 17,10 ք/մ հացատան, 1960 թվականին կառուցված 26,90 ք/մ անասնագոմի նկատմամբ Աշխարուհի Միհրանի Ավետիսյանի /ծնված 18․01․1939թ․/, Արայիկ Վոլոդյայի Վարդանյանի /ծնված 21․03․1969թ․/, Հրաչին Վոլոդյայի Վարդանյանի /ծնված 17․11․1973/ և Արմեն Վալոդյայի Վարդանյանի /ծնված 12․04․1979թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Աշխարուհի Միհրանի Ավետիսյանի /ծնված 18․01․1939թ․/, Արայիկ Վոլոդյայի Վարդանյանի /ծնված 21․03․1969թ․/, Հրաչին Վոլոդյայի Վարդանյանի /ծնված 17․11․1973/ և Արմեն Վալոդյայի Վարդանյանի /ծնված 12․04․1979թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 9-րդ փողոց, 26 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13378 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1960 թվականին կառուցված 197,20 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 17,10 ք/մ հացատան, 1960 թվականին կառուցված 26,90 ք/մ անասնագոմի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3.Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,01378 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0118-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Աշխարուհի Միհրանի Ավետիսյանին /ծնված 18․01․1939թ․/, Արայիկ Վոլոդյայի Վարդանյանին /ծնված 21․03․1969թ․/, Հրաչին Վոլոդյայի Վարդանյանին /ծնված 17․11․1973/ և Արմեն Վալոդյայի Վարդանյանին /ծնված 12․04․1979թ․/։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշխարուհի Միհրանի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։