Այսօր: Ուրբաթ, 30 Հունվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.01.26 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հայտարարում ենք, որ մեկնարկել է մասնակցային բյուջետավորման ծրագրի առաջարկների ընդունման փուլը։
Համայնքի բնակիչները կարող են մինչև փետրվարի 2-ը ներառյալ ներկայացնել համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը, ինչպես նաև հանրային կյանքի որակի բարելավմանը միտված իրենց առաջարկները։
🔹 Առաջարկները կարող են վերաբերվել ենթակառուցվածքների, հասարակական տարածքների, կրթական, մշակութային, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներին։
📌 Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է համայնքի բնակիչներին անմիջական մասնակցություն ունենալ համայնքային որոշումների կայացման գործընթացում։
➡️ Մասնակցեք և Ձեր գաղափարներով նպաստեք Մեծամորի համայնքի զարգացմանը։
28.01.26 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, հայոց բանակի հարգելի՛ զինվորներ և սպաներ,Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ։ Այսօր մենք ոչ միայն հիշում ենք այն դժվարին ճանապարհը, որով ձևավորվել և ամրապնդվել է մեր բանակը, այլև արժևորում ենք նրա նշանակությունը մեր երկրի անկախության, ինքնիշխանության և անվտանգության պահպանման գործում։ Հայոց բանակը մեր պետականության ամուր հիմքն է, այն հենարանը և վստահությունը, որի վրա կանգնած է մեր ժողովրդի ազատությունն ու ապագան։Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մարտական օր, յուրաքանչյուր ջանք ու անմնացորդ ծառայություն ստեղծում են ուժեղ ու անկոտրում բանակ, որի շնորհիվ մեր պետությունը միշտ կարող է հպարտորեն կանգնել իր քաղաքացիների կողքին։ Ձեր նվիրումն ու պատրաստակամությունը ... Մանրամասն
23.01.26 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 1 ՆԻՍՏԸ
Հունվարի 23-ին Մեծամորի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 23-ի 1 արտահերթ նիստը։Օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 23-ի իններորդ նստաշրջանի արտահերթ թիվ 1 նիստի օրակարգը հաստատելու մասին2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին3. Սեփականության իրավունքով ձեռք բերված 5 (հինգ) անուն գույքը հաստատելու մասին4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 215-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին5. ... Մանրամասն
14.01.26 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մեծամոր համայնքը սկսում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի նպատակն է խթանել բնակիչների ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացմանը։Ներկայումս գործընթացը գտնվում է նախապատրաստական փուլում, որի շրջանակում իրականացվում են կազմակերպչական և տեղեկատվական աշխատանքներ՝ ապահովելու համայնքի բնակիչների իրազեկվածությունն ու արդյունավետ ներգրավվածությունը։Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս բնակիչներին առաջարկել համայնքի զարգացման նախաձեռնություններ, մասնակցել դրանց քննարկմանը, քվեարկել և ընտրել այն ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն համայնքային բյուջեից։Այս գործիքը նպաստում է համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը և ... Մանրամասն
05.01.26 ԱՄԱՆՈՐՅԱ ՔԱՐԱՎԱՆԸ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ 🎄
 Սիրելի՛ փոքրիկներ,
Հունվարի 7-ին՝ ժամը 15:00-ից 15:30-ը,
Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաք վարչական կենտրոնի թիվ 4 հասցեում՝ Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում` գլխավոր տոնածառի շուրջ,
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը կազմակերպում է իր ամենամյա «Ամանորյա Քարավան» արշավը։
Միջոցառման շրջանակում «Փրայմ Քոմերշլ» ՍՊԸ-ն փոքրիկներին կուրախացնի հաճելի անակնկալներով և Կոկա-Կոլայի հյուրասիրությամբ։
🎄✨ Մաղթում ենք ուրախ պահեր, ջերմ ժպիտներ և բարձր տրամադրություն
31.12.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 🎄✨
Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա առթիվ։  Այս Ամանորը ինձ համար առանձնահատուկ է, առաջին անգամ եմ ձեզ հետ դիմավորում Նոր տարին՝ որպես Մեծամոր համայնքի ղեկավար։ Սա ոչ միայն շնորհավորանք է, այլև խոստում՝ աշխատելու բաց, ազնիվ և միասնական՝ շարունակելով այն ուղին, որի հիմքում համայնքի շահն է։Ժամեր անց մենք կճանապարհենք 2025 թվականը՝ վերարժևորելով այն ամենը, ինչ միասին կարողացանք իրականացնել տարվա ընթացքում։ Կարձանագրենք մեր ձեռքբերումները, կվերլուծենք բացթողումները և նոր նպատակներով ու ավելի ամուր վճռականությամբ կքայլենք դեպի 2026 թվական։ Յուրաքանչյուրս ունենք մեր երազանքներն ու նպատակները, սակայն դրանք միավորվում են մեկ մեծ գաղափարի շուրջ՝ մեր հայրենիքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner