Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռուբիկ Արարատի Հակոբյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 5-րդ փողոց, 22 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.25920 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1955 թվականին կառուցված 80,9 ք/մ բնակելի տան, 2000 թվականին կառուցված 11,7 ք/մ բնակելի տան, 1955 թվականին կառուցված 8,2 ք/մ ծածկի, 1986 թվականին կառուցված 3,6 ք/մ կաթսայատան, 1955 թվականին կառուցված 5,8 ք/մ պարիսպի, 1985 թվականին կառուցված 2,9 ք/մ պարիսպի նկատմամբ Ռուբիկ Արարատի Հակոբյանի /ծնված 08.01.1969թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռուբիկ Արարատի Հակոբյանի /ծնված 08.01.1969թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 5-րդ փողոց, 22 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.25920 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1955 թվականին կառուցված 80,9 ք/մ բնակելի տան, 2000 թվականին կառուցված 11,7 ք/մ բնակելի տան, 1955 թվականին կառուցված 8,2 ք/մ ծածկի, 1986 թվականին կառուցված 3,6 ք/մ կաթսայատան, 1955 թվականին կառուցված 5,8 ք/մ պարիսպի, 1985 թվականին կառուցված 2,9 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. 2002 թվականին կառուցված 35,6 ք/մ ծածկը, 2002 թվականին կառուցված 14,0 ք/մ թոնրատունը և 2002 թվականին կառուցված 2,7 ք/մ հավաբունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0092 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0147-0025 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Ռուբիկ Արարատի Հակոբյանին /ծնված 08.01.1969թ․/։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբիկ Արարատի Հակոբյանին /ծնված 08.01.1969թ․/ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։